08.07.2014|
14:49
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել միասնական քննությունների լրացուցիչ փուլի «Հայոց պատմություն» և «Քիմիա» առարկաների քննությունները: Նախարարը շրջել է քննասենյակներում, հաջողություն մաղթել դիմորդներին, զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: